Հայտնի են ԱԺ նախագահի եւ ՀՀԿ-ական փոխնախագահների անունները

Խմբակցության ղեկավարը չի փոխվի։
hhk-shenq
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն տեսնում է Արա Բաբլոյանին:  Փոխնախագահներ կլինեն Արփինե Հովհաննիսյանը եւ Էդուարդ Շարմազանովը:
Խմբակցության ղեկավար կմնա Վահրամ ԲաղդասարյանըԱրմեն Աշոտյանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Գագիկ Մելիքյանին,
Տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանին,
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյանին,
Ներքին գործեր և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան,
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյանին:
Շարմազանովը նշեց, որ վաղը, ըստ օրենքի, հրաժարական կտա կառավարությունը, ՀՀԿ վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը, ով կձևավորի գործադիրի  ապագա կաբինետը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները