Ի դեմս Ադրբեջանի սուլթանի, գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նույնիսկ ժամ էր նշանակել, թե երբ պետք է Սևանի ափին թեյ խմեր:
sharmazanov

Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանը գրավելու մասին: Սա անհեթեթություն ու զառանցանք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Անթույլատրելի է, երբ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ հարևան երկրի նկատմամբ տարածքներ վերցնելու մասին է խոսում: Ի դեմս Ադրբեջանի սուլթանի, գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Ադոլֆ Հիտլերը ժամանակին նման հայտարարություններ էր անում Սուդեթական մարզի, Լեհաստանի, ԽՍՀՄ և այլ երկրների  նկատմամբ»,- նշեց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նույնիսկ ժամ էր նշանակել, թե երբ պետք է Սևանի ափին թեյ խմեր: «Մենք տեսանք, որ նման հայտարարությունների արդյունքում Ադրբեջանը պարտությունը պարտության հետևից կրեց: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային գործընթացին և նպատակ ունի ձգձգել այն ու ներքաղաքական խնդիրներն ուղղել Ադրբեջանում ստեղծված թշնամու կերպարի, այն է՝ Հայաստանի և Արցախի դեմ»,- ամփոփեց Շարմազանովը:

*

*