«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ է հայտարարվել Ադրբեջանին

«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում...

Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում, այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Հիմք ընունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Ադրբեջանի Հանրապետությանը հայտարարել պատերազմ»,- նշված է ՀՀ ԱԺ որոշման մեջ:

*

*