Արցախի նախագահը պարգեւատրել է Շահան Գանտահարյանին

Բակո Սահակյանն ընդունել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:
bako-sahakyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:

Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը:

Երկրի ղեկավարը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ, որով երկարամյա ազգանպաստ գործունեության համար պարգեւատրվել է «Ազդակ» օրաթերթը:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ազդակ» օրաթերթի գործունեությունը՝ նշելով, որ այն իրականացնում է կարեւոր ու հայրենանվեր առաքելություն:

*

*