Սեյրան Օհանյան. «Իմ քննարկումները եզրափակիչ փուլում են»

Ձեւավորում ենք դաշինք, որը հանրությանը կներկայացնի մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ:
Seyran-Ohanyan

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները  կուսակցությունների. Հասարակական կառույցների, հայտնի գործիչների և մտավորականների հետ: Սեյրան Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարություն է տարածել` նշելով, որ այդ խորհրդակցությունների արդյունքում ձևավորվում է համախոհների միաձույլ դաշինք, որը հանրության կներկայացնի իրատեսական ծրագիր: Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ իր քննարկումները եզրափակիչ փուլում են:

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու:

Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը:

Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»,- ասված է Սեյրան Օհանյանի տարածած հայտարարության մեջ:

*

*