Սեյրան Օհանյանը՝ վարչապետի թեկնածու

«Համախմբումի» ղեկավարը ակնկալում է, որ իրենց եռակողմ դաշինքը դեռեւս կընդլայնվի...
seyran-ohanyan

 

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ «Համախմբումից», «Երրորդ հանրապետությունից» եւ Դեմկուսից կազմված դաշինքի նախընտրական ցուցակը կարող է գլխավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին:

Օսկանյանը չի բացառել, որ Սեյրան Օհանյանը կարող է դառնալ նաեւ դաշինքի վարչապետի թեկնածուն: «Համախմբումի» ղեկավարը ակնկալում է, որ իրենց եռակողմ դաշինքը դեռեւս կընդլայնվի, ու փետրվարին հանրությանը կներկայացնեն շտաբի ղեկավարի եւ վարչապետի թեկնածուի վերջնականապես ճշգրտված անունները, ինչպես նաեւ՝ դաշինքի ընտրական ցուցակն ամբողջությամբ:

*

*