Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. Интерфакс

ՀԱՊԿ նախագահությունը 3 տարի ժամկետով կփոխանցվի Հայաստանին:
seyran-ohanyan-storabajanum

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով ՌԴ կառավարության իր աղբյուրներին:

Նշվում է, որ այդ պաշտոնում Օհանյանը կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում:

Նիստը նախանշված է հոկտեմբերի 14-ին` Երեւանում: Հենց այդ նիստում ՀԱՊԿ նախագահությունը 3 տարի ժամկետով կփոխանցվի Հայաստանին: Նշենք որ այս պահին կառավարության հրաժարականով պայմանավորված, Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է միայն։

*

*