Երևանում ընթանում է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մասնակցում է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը
sevcovyan-hayastan (1)

Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը:

Նախատեսվում է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, իսկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

mahmud-mamad-guliev-hayastan

*

*