Սերժ Սարգսյանը Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ — Երկիր Մեդիա

Սերժ Սարգսյանը Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահները կարծիքներ կփոխանակեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
putin-sargsyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան նխագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:

Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

 

*

*