Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր Սգո օր է հայտարարված։
serj sardarapat3

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլուն, Վրաստանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր Սգո օր է հայտարարված։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները