«Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար». Սերժ Սարգսյան

«Միթե՞ չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադ­րական բարեփոխումների հենց ամենա­սկզբում»
serj-sargsyan
Այսօր ԱԺ հատուկ նիստում քննարկվում է մեծամասնության վարչապետի թեկնածության հարցը, որի ժամանակ իր ունեցած ելույթում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Այդ դեպքում հարց է առաջանում՝ միթե՞ չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադ­րական բարեփոխումների հենց ամենա­սկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամեն­տական կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտո­նին։ Իհարկե, կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու։ Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից։ Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրա­պետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդա­րանի քաղաքական մեծամասնությունը կազ­մող Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյան նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավո­րու­թյուններ՝ ստանձնած քաղաքական պատաս­խա­նատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում»։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները