Սերժ Սարգսյան․ «Ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել» — Երկիր Մեդիա

Սերժ Սարգսյան․ «Ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել»

Սարգսյանի խոսքով, Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն, փոխվում է կառավարման ձևը:
serj-sargsyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն անձանվորությունն է, ով կարող է Հայաստանն արժանի կերպով ներկայացնել միջազգային հարթակում: Այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Արմեն Սարգսյանը հայկական Սփյուռքում բավական ճանաչված է: Հետևաբար, նա կարող է համախմբող դեր խաղալ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների համար:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն, փոխվում է կառավարման ձևը: Մինչև 2022 թվականը թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը հիմնականում կիրականացվի խորհրդարանական կոալիցիայի կողմից:

ՀՀ երրորդ նախագահը մեկնաբանել է նաև այն, որ օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է` Սերժ Սարգսյանն ամենաարժանի թեկնածուն է Հայաստանի վարչապետի պաշտոնում:

«Իմ կուսակցական գործընկերներն աջակցել են Կարեն Կարապետյանի առաջարկությանը, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ, այդ իսկ պատճառով իմ պատասխանատվություններին զուգահեռ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը խորհրդարանում հավանության կարժանանա, պատրաստվում եմ շատ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որը ես կուտակել եմ տարբեր տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոններում աշխատելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան հանրապետականների շրջանում և կուսակցությունից դուրս: Մեզ համար նախատեսված է Հայաստանի համար մեծ և օգտակար աշխատանք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

*

*