«Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը»

Այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
vahram-baghdasaryan

Լինելով քաղաքական մեծամասնության լիդերը՝ Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես մնալու է քաղաքական ասպարեզում եւ լինելու է երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը: Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչով է զբաղվելու նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո՝ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականի ապրիլ ՀՀ նախագահն է, եւ մենք որեւէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի, կգա ժամանակը, կքննարկենք ու ձեզ կտեղեկացնենք: Երբ որ կգա ժամանակը Սերժ Սարգսյանն ինքը կխոսի դրա մասին»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հարցին:

«Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Պատահական չէ, որ տարբեր եվրոպական երկրներում հետաքննություններ են ընթանում: Սրա արձագանքները մենք դեռ կլսենք: Եթե այսպիսի անդրադարձներ չլինեին, դա բավականին լուրջ հեղինակազրկում կլիներ ԵԽԽՎ-ի նման կարեւոր կառույցի համար»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

*

*