Նախագահը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակություն և շնորհավորել աշխատակիցներին։
Serj-Svitalski

Այսօր՝ մայիսի 6-ին, Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունից:Այցի ընթացքում Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը:

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգով՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ :

ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ

Ամեն տարի մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Այդ օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի տարեդարձը: 1950 թվականին Փարիզի իր ելույթով այն ժամանակ գործող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն առաջ քաշեց Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափի մասին իր գաղափարը, որը անհավանական պետք է դարձներ պատերազմները Եվրոպական ազգերի միջեւ:Շումանի տեսլականն էր՝ ստեղծել ածխի և պողպատի արտադրությունը միավորող և կառավարող եվրոպական մի կառույց: Նմանօրինակ մարմին ստեղծելու մասին Համաձայնագիրը ստորագրվեց մեկ տարի անց: Համարվում է, որ Շումանի առաջարկով սկիզբ է դրվել այն կառույցի, որն այսօր հադիսանում է Եվրոպական միությունը:

*

*