Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին — Երկիր Մեդիա

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

...այն առանձնացել է նաև հայ ժողովրդի նկատմամբ մեծ ուշադրությամբ
serj-hromi-pap2

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում:

«Սրբազան Քահանայապետի Ձեր առաքելությունը առաջին իսկ օրվանից միտված է եղել աշխարհում արդարության և հակամարտ կողմերի միջև երկխոսության հաստատմանը։ Մեծագույն հաճույքով եմ արձանագրում, որ այն առանձնացել է նաև հայ ժողովրդի նկատմամբ մեծ ուշադրությամբ»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը նաև ջերմությամբ է հիշել Ֆրանցիսկոս Պապի հետ Սուրբ Աթոռում և Հայաստանում իր հանդիպումները:

 

*

*