Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստ՝ Երեւանում
serj-sargsyan-bastrikin

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել իրավապահ մարմինների միջև սերտ և ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջև մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նիստը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար:

*

*