Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

...Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ
naxagahakan-nstavayr

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին և բարեկամ գերմանացի ժողովրդին:

«Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի և Եվրոպայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեց Եվրոպայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց Գերմանիայի միջազգային հեղինակությունը», ասված է հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

*

*