Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն

ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ
serj-sargsyan-komitas-panteon

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և  ՀՀԿ-ական գործիչների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Նրանք հարգանքի տուրք են մատուցել ազգային-պետական գործչի հիշատակին, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թթ-ին:

*

*