Սերժ Սարգսյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության եւ այլ ծրագրերի:
serj-japonia

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության, առևտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տարերային աղետների կանխարգելման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին և ծրագրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի զարգացման գործում շարունակական աջակցության համար՝ վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով:

*

*