Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

...ինքնաթիռի աղետի կապակցությամբ
naxagahakan-nstavayr

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։

*

*