ՀՀ նախագահն ընդունել է գյուղատնտեսության նախարարին

Մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մի շարք նոր ծրագրեր
ignati-serj

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 1-ին զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը, և գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օժանդակությունն այժմ նպատակաուղղվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, որի շնորհիվ էլ նախատեսվում է ունենալ ավելի եկամտաբեր, արդյունավետ և ներդրումների համար գրավիչ գյուղատնտեսություն:

Նախարարը նշել է, որ 2017 թվականին մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մի շարք նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն նկատելի են դրանցից օգտված շահառուների համար:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*