Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Նժդեհի հիշատակին

ՀՀԿ ներկայացուցիչները Սպիտակավոր եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին:
serj-sargsyan

Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 28-ին այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, որտեղ ամփոփված ն Առաջին հանրապետության պետական այր, զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհի մասունքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները Սպիտակավոր եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին:

*

*