Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակցությանն անդամագրված երիտասարդների հետ

Սարգսյանը ասել է, որ երիտասարդ կուսակցականներին ասելու շատ բան ունի․․․
serj-sargsyan
Լուսանկարը՝ 168․am-ից

Հանրապետության 3-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակցությանն անդամագրված երիտասարդների հետ:

Սարգսյանը ասել է, որ երիտասարդ կուսակցականներին ասելու շատ բան ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է քաղաքական գործընթացներին մասնակցելու ցանկություն դրսեւորելու համար:

3-րդ նախագահը լուսանկարվել է նրանց հետ, իսկ լրագրողի այն հարցին, թե ինչ է փոխվել երկրում իր պաշտոնաթողությունից հետո եւ ինչ դիրքորոշում ունի ներկայիս իրավիճակի վերաբերյալ, Սարգսյանը նշել է, որ կխոսի, երբ գա ժամանակը:

*

*