Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին

Հանրապետության նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում...
nakhagah-handipum

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:

Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները:

Հանրապետության նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարևոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական և հոգևոր, այլև հասարակական կյանքում:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*