Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սի Ցզինպինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

«Հայաստանն առանձնակիորեն կարևորում է Չինաստանի հետ փոխգործակցության առավել խորացումն ու ընդլայնումը...»
Sargsyan-chinsatan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ցզինպինին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայաստանը առանձնակիորեն կարևորում է Չինաստանի հետ դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներում գոյություն ունեցող պատմական բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և ամրապնդումը ամենատարբեր ոլորտներում: Այսօր էլ մենք պատրաստ ենք շարունակելու հարստացնել մեր ժողովուրդների բարեկամության էջերը նորանոր ձեռքբերումներով, այդ թվում՝ Չինաստանի նախաձեռնած տարածաշրջանային և միջազգային կարևորագույն նախագծերում սերտ փոխգործակցությամբ»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

 

*

*