ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը լինելու է մեր քաղաքականության օրակարգի առաջնագծում․ ՀՀ նախագահ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԳՆ ղեկավար կազմի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ։ Քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը երկու հիմնական շեշտադրմամբ՝ որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում կարևորագույն տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

«Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*