Սերժ Սարգսյանին ընդունել է Աբու Դաբի Էմիրության թագաժառանգը

Կողմերը պայմանավորվել են ինտենսիվացնել Հայաստանի տնտեսության մեջ էմիրաթական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները:
naxagah-emiratner

 

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը: Արարողակարգային հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանն ու Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, Արաբական միացյալ Էիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ՝ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հանդիման օրակարգային հարցերը նախ ընդլայնված կազմով են քննարկել, որին հաջորդել է առանձնազրույցը:

Կողմերը պայմանավորվել են ինտենսիվացնել Հայաստանի տնտեսության մեջ էմիրաթական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ գտնել արդյունավետ մեխանիզմներ ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով:

Հանդիպմանը երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, անդրադարձ է եղել միջազգային արդի խնդիրներին, մերձավոր-արեւելյան ճգնաժամին, այդ տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

*

*