Սերժ Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգեւներով:

Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության նախագահին սպասում էին Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում: Այստեղ է գործում նաեւ «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը: Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել է 2014-ին, նույն օրը հիմնադրվել է նաեւ տեղի Ազգային առաջնորդարանը: 2016թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը, որտեղ այժմ ուսանում է 36 աշակերտ: Եկեղեցու բակում է գտնվում նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

Ազգային առաջնորդարանում Հանրապետության Նախագահը կարճատեւհանդիպում է ունեցել համայնքային եւ եկեղեցական գործիչների հետ: ԱՄԷ հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելության ժամանակ ՀՀ Նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի հիշատակին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն:

ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Հանրապետության Նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը Էմիրաթների մեր հայրենակիցներին ներկայացրել է իր պաշտոնական այցի առաջին օրն ունեցած հանդիպումների արդյունքները, անդրադարձել` հայ-էմիրաթական միջպետական բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակին, խոսել համահայկական խնդիրների լուծման եւ հայրենիքի հզորացման նպատակով հայոց ներուժի համախմբման կարորության մասին: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգեւներով:

*

*