«Պետք է լինենք հնարավորինս զգույշ». Ժիրայր Սեֆիլյան

Նրա խոսքով` «Սասնա ծռերը» և մյուս քաղբանտարկյալներն անխտիր ազատության մեջ են լինելու:
jirayr-sefilyan-durs-gal

Ժիրայր Սեֆիլյանը դուրս եկավ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի շենքից: Նա հայտարարեց, որ շատ ասելիքներ կան, և առաջիկա օրերին լրագրողների միջոցով կխոսի ժողովրդի հետ:

Նրա խոսքով` «Սասնա ծռերը» և մյուս քաղբանտարկյալներն անխտիր ազատության մեջ են լինելու: «Այս օրերին պետք է լինենք հնարավորինս զգույշ, մենք մեր գործին չենք վնասելու, ընդամենը հաշված օրերի ընթացքում անխտիր բոլորը կլինեն ազատության մեջ»,- ասաց Սեֆիլյանը:

Նա առաջին անգամ ցավակցություն հայտնեց 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին: «Բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է»,-ասաց նա, ապա հավելեց. «Բոլորը պետք է գիտակցեն, որ մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան»:

Սեֆիլյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում անկախ դատարան կունենանք, որտեղ մանրակրկիտ ձևով կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել 2016թ. հուլիսին: Նա միաժամանակ զսպվածության կոչ արեց իր կողմնակիցներին:

sefilyan-durs-gal

*

*