ՍԴՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին

Կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:
narek-galstyan-sdhk

Արհեստական խոչընդոտների պատճառով Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը չի կարողանալու մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց լինելու է արտախորհրդարանական ուժ եւ պայքարելու է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը: Բայց նաեւ նշվել է, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՍԴՀԿ-ն դադարեցնում է քննարկումները Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ասել էր, որ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում ՍԴՀԿ-ի հետ դաշինքային համագործակցությունը, քանի որ առկա են ՍԴՀԿ եւ Վերակազմյալ ՍԴՀԿ հակասություններ եւ հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումներ:

*

*