Վարչապետը ՍԴ ճգնաժամը լուծելու համար չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը

Նա մեղադրել է Սահմանադրական Դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանին
sd-shenq

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն, ճիշտ չի համարում երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը: Այս մասին Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ 2019-ի Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2019 թվականի հեղափոխական Հայաստանին։ Նա մեղադրել է Սահմանադրական Դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանին դատարանը սեփականաշնորհելու մեջ, եւ կարծիք հայտնել, որ ստեղծված իրավիճակում պետք է ելք գտնվի ու չի բացառել, որ Ազգային Ժողովը երկխոսություն սկսի Սահմանադրական դատարանի հետ նոր ատյանի ձեւավորման շուրջ։

Նիկոլ Փաշինյանը, անուղղակի վերաշարադրելով Վահե Գրիգորյանի նամակի դրույթները, կարծիք է հայտնել, որ Սահմանդրության համաձայն «իշխանությունը պատկանում է ժողովրդին» եւ պետք է քայլեր ձեռնարկի վիճակը շտկելու համար։

Ի դեպ, Վահե Գրիգորյանի դիրքորոշումը, Սահմանադրական դատարանի անդամներ-դատավորներ վեճը օրերս Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը գնահատել էր ոչ իրավաչափ եւ արհեստական։ Նիկոլ Փաշինյանը որեւէ կարծիք չհայտնեց Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին, բավարարվելով հանձնաժողովի մեկ այլ պաշտոնական հաղորդագրության վրա հղում անելով, որով աջակցություն էր հայտնում դատական բարեփոխումներին։

*

*