Վճռորոշ շրջադարձ` ֆուտբոլային դիվանագիտությունում

Հայ-թուրքական արձանագրությունների հարցը 2010-ի հունվարին հասավ Սահմանադրական դատարան:

Հրապարակային ամբիոններից հնչած մեկնաբանություններից հետո հայ-թուրքական արձանագրությունների հարցը 2010-ի հունվարին հասավ Սահմանադրական դատարան: Երկու օր շարունակ հազարավոր քաղաքացիներ շրջափակել էին դատարանի շենքն ու անհամբեր սպասում էին դատական վճռին։ Հետո արդեն փաստաթղթին մանրամասն ծանոթացումը պարզեց՝ դատարանն իր որոշումով փորձել էր դեմն առնել արձանագրությունում տեղ գտած բոլոր խութերին եւ դրանք կարող են սահմանադրական լինել, եթե…

«Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները՝ «…հաստատել դիվանագիտական հարաբերություններ» եւ «…բացել ընդհանուր սահմանը», ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Հետեւաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար»,- ասել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

Այս վճռով դատարանը պարտավորեցրել էր հայկական կողմին, որ սահմանները բացելուց հետո թուրքական կողմից որեւէ պայմանավորվածության խախտում նշանակում է ի չիք դարձնել բոլոր այլ կետերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*