Սասուն Միքայելյանը հերքում է Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելու լուրերը

«Ես պատրաստ եմ մնալ Ազգային ժողովում»
nikol-ararat-sasun-anna-haxtakan

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հերքում է Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելու լուրերը: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը նշեց, որ մնալու է Ազգային ժողովում:

Հարցին` իրեն առաջարկվե՞լ է զբաղեցնել Կոտայքի մարզպետի պաշտոնը, Միքայելյանը բացասական պատասխան տվեց, իսկ հարցին, թե պատրա՞ստ է առաջարկի դեպքում զբաղեցնել այդ պաշտոնը, նա պատասխանեց. «Ես պատրաստ եմ մնալ Ազգային ժողովում»:

 

*

*