Սասուն Միքայելյանը կողմ է, որ ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի պաշտոնում չպաշտպանի իր որդու թեկնածությունը

«Արդար ընտրություններ պետք է անցկացվեն...»
sasun-miqayelyan

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը արդար ընտրություններ անցկացնելու տեսանկյունից առավել շահեկան վիճակ է համարում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի պաշտպանում իր որդու՝ Սևակ Միքայելյանի թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի պաշտոնում: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այն, որ կուսակցությունը չի պաշտպանում, ես խնդիր չեմ տեսնում: Ես էլ եմ կողմ եղել, որ կուսակցությունից չպաշտպանեն նրա թեկնածությունը, որ արդար ընտրություններ անցնեն: Ինձ համար գերադասելի է  հեղափոխության արդյունքում ժողովրդի ոգևորությունը, քան անձինք»,-վստահեցրեց Միքայելյանը:

Նա նշեց՝ իր որդին 25 տարեկան, չափահաս տղա է, ով իրավունք ունի մասնակցել երկրում կայանալիք բոլոր իրադարձություններին:

«Այսօր առավել շահեկան վիճակ է, որ մեր կուսակցությունը չի պաշտպանում նրա թեկնածությունը: Այսինքն՝ հնարավորություն է տվել, որ մարդիկ նման շահարկումներ չանեն: Արդար ընտրություններ պիտի անցնեն:  Եթե իմ տղան է, ուրեմն ոչ մի բանի չպիտի՞ մասնակցի»,-նշեց Միքայելյանը:

*

*