«Սասուն Միքայելյանը կա′մ չի հասկացել, թե ինչ է ասում, կա′մ էլ Արցախյան հերոսամարտը նսեմացնելու փորձ է անում»․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ Արցախյան պատերազմի վերաբերյալ հնչած հայտարարությանը․․․

Նոյեմբերի 26-ին՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկած ՀՅԴ քարոզարշվին առաջինը ելույթով հանդես եկած պատգամավորի թեկնածու, լրագրող Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ Արցախյան պատերազմի վերաբերյալ հնչած հայտարարությանը, նշեց։

«Այսօր` քարոզարշավի հենց առաջին օրը, «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը իրեն թույլ է տվել ապրիլ-մայիսի ժողովրդական շարժումն ավելի վեր դասել, քան մի քանի տասնամյակ առաջվա հուժկու համաժողովրդական ազատագրական պայքարը, որը կոչվում է Արցախյան: Սասուն Միքայելյանը կա′մ չի հասկացել, թե ինչ է ասում, կա′մ էլ Արցախյան հերոսամարտը նսեմացնելու փորձ է անում: Իհարկե, նա կարող է արդարանալ, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, բայց շատերն են մասնակցել` երկրապահների նախկին նախագահից սկսած, կամավորներով վերջացրած: Բայց այդ ոգին պահելն է կարևոր: Հույս ունենանք, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել, թե ինչ է ասել: Որովհետև սկզբունքներով ու գաղափարներով առաջ քայլելու ժամանակն է»,-նշեց Գեղամ Մանուկանը:

*

*