Նախագահ Սարգսյանն ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին

Ընկերությունը գործունեություն է ծավալում 157 երկրում:
armen-sargsyan-PwC

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

«Փրայսուոթերսհաուս Կուպերս»-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:

Հանդիպմանը քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանը, մասնավորապես ներդրումային տեսանկյունից Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները:

*

*