Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդներ — Երկիր Մեդիա

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդներ

Նա կմասնակցի հոկտեմբերի 20-­ին Մաաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
serj-sargsyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-­ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու հոկտեմբերի 20-­ին Մաաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-­ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

*

*