Սերժ Սարգսյանն ու Պաոլո Ջենտիլոնին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Սերժ Սարգսյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:
sargsyan-jentelioni

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ նախարար Ջենտիլոնիի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի եւ Իտալիայի քաղաքական երկխոսությանն ու կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության առավել խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:

*

*