Նախագահը հույս է հայտնել, որ ողջամիտ ժամկետներում կստորագրվի Հայաստան-ԵՄ համապարփակ փաստաթուղթը

Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ արձանագրելով, որ դրանք ակտիվացել են...
sargsyan-em

«Եվրոպայի օրվա» կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակ:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ արձանագրելով, որ դրանք ակտիվացել են:

Նախագահը հույս է հայտնել, որ ողջամիտ ժամկետներում կստորագրվի Հայաստան-ԵՄ համապարփակ փաստաթուղթը, ինչն ավելի կխթանի համագործակցությունը:

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում «Եվրոպայի օրվա» տոնակատարությունների անցկացմանն օժանդակելու համար:

«Գյումրիից մինչեւ Կապան, մինչեւ իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ եւ մեր լավագույն ջանքերն ենք ներդնում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում»,- ասել է դեսպանը:

*

*