Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տպավորությունները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից:
sargsyan-eahk

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20­-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տպավորությունները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից:

*

*