Սերժ Սարգսյան. «Ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլեւ բոլորի»

Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների միջեւ հանդիպում է տեղի ունեցել:
handipum

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ կայացած հանդիպմանը հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլեւ բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին եւ անվտանգության սպառնալիքներին։ Այդ մասին հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

Թեյի սեղանի շուրջ կայացած հանդիպմանը քննարկվել են նաեւ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը միաժամանակ վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը փոխադարձ շահավետ է եւ լավ ավանդույթներ է ստեղծում տարածաշրջանում, ինչն ուղղակի անհրաժեշտություն է տարածաշրջանի համար։

*

*