Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը եղել են հայ-ադրբեջանական սահմանգծում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախ։
bako-sargsyan-artsax

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը՝ մանրամասներ չհաղորդելով այցի նպատակների մասին։

Բայց արդեն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ զինվորական բարձրաստիճան հրամանատարության հետ եղել է հայ-ադրբեջանական սահմանգծում։

Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

*

*