«Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա». Սամվել Ալեքսանյան

Հարցին, թե ինչո՞ւ եք այս անգամ մինչև վերջ մասնակցում նիստերին...
samvel-aleqsanyan

Այսօր Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու և նրա ելույթը լսելու համար ներկա են եղել Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորները: Լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ եք այս անգամ մինչև վերջ մասնակցում նիստերին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել է, որ ինքը միշտ էլ մինչև վերջ մասնակցում է նիստերին:

«Ես մասնակցում եմ, լավ չեք տեսնում: Ես միշտ եկել եմ, ցավդ տանեմ»,-ասել է նա:

Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե թավշյա հեղափոխություն է սկսվում, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա»:

Հարցին՝ հնարավո՞ր է միանաք Նիկոլ Փաշինյանին, պատգամավորը պատասխանել. «Ինքը մեր հետ ա, ե՞րբ ա առանձնացել, որ մի հատ էլ միանանք»:

*

*