ՊՆ նախարարի տեղակալ. «Գլխատված 3 դիերի փաստին ավելացան նաեւ հնարավոր եւ անհնար տանջանքների մասին նոր վկայությունները»

Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել փակ նիստ:
alik-avetisyan

Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել փակ նիստ: Մասնակցել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, վերլուծաբաններ: Քննարկման թեման եղել են վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները, հնարավոր զարգացումները եւ անհրաժեշտ քայլերը, որ պետք է արվեն որպես հետեւություն: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հայկական կողմից զոհերի թիվը արդեն 65 է։

Փաստերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանը ռազմական հանցագործ է, բազմաթիվ են: Վայրագությունների՝ մինչեւ երեկ եղած դեպքերին ավելացան նաեւ անհետ կորած 18 զինվորների մարմինները. դրանք խոշտանգված են ու անարգված:

«Որը՝ ի՞նչ չափով՝ այս պահին դեռ պարզ չէ։ Ապացույցները, որոնք մենք ունեինք գլխատված 3 դիակների մասով, ըստ էության՝ հաստատվեցին։ Դրան գումրավեց այն, որ կիրառել են նաեւ հնարավոր եւ անհնար տարբերակներ՝ տանջանքի միջոցներ, որոնք կարող էին այս պարագայում օգտագործել։ Ընթացքում պետք է պարզենք արդեն, թե ի՞նչ չափով՝ մինչեւ մա՞հը, մահվանից հետո՞: Սրանք հանգամանքներ են, որոնք պետք է փորձագիտական մակարդակով պարզվեն, հետո սկիզբ կդրվի համապատասխան իրավական ընթացակարգերի»,- տեղեկացրեց Ազգային ժողով այցելած Պաշտպանության նախարարի ավագ օգնական, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը։

Այս պահին ճանաչման գործընթաց է ընթանում, գրեթե բոլորի մոտ կան որոշակի խոշտանգման փաստեր։ Պաշտպանության նախարարության աշխատակիցը հավելեց՝ կատարվել են գործողություններ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներով անթույլատրելի են եւ Հայաստանը հետամուտ է լինելու, որ դրա համար Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի:

 

*

*