«Նրա հաջողությունից կախված է մեր բոլորի հաջողությունը»․ Սահակաշվիլին՝ Փաշինյանի մասին

Քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն պետք է օգտագործել...
sahakashvili-pashinyan

yerkir.am— Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությանը:

«Ես շատ ուրախ եմ Փաշինյանի համար,  կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ նա պետք է անի՝ փոխի համակարգը: Այսինքն, նրա  հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պատերազմ են պատրաստելու իր դեմ: Ես վստահ եմ, որ Պուտինը ցանկանում է զրկել նրան իշխանությունից… Փաշինյանը  պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեր բոլորիս համար»,- ասել է Սահակաշվիլին:

Սահակաշվիլիի խոսքով` Փաշինյանը մեծ մարդ է, սակայն պետք է արագ բարեփոխումներ իրականացնի:

«Նա չունի մեկ տարի, 1,5 տարի, 2 տարի: Քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն պետք է օգտագործել: Թող սովորի մեր սխալների վրա: Թող իր սխալները չգործի, քանի որ նրա հաջողությունից կախված է մեր բոլորի հաջողությունը»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները