Ռուզաննա Առաքելյան․ Մայիսի 28-ը մեր գոյության ու հավերժության վկայագիրն է

Հայոց առաջին անկախ Հանրապետության ծնունդը կանխատեսեց հայ ժողովրդի ապագան:
ruzanna-araqelyan

Առաջին Հանրապետության տարեդարձը պետք է  կրկին խորհելու առիթ տա: Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նշել է ՀՅԴ խմբակցութան պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ մայիսի 28-ը մեր գոյության ու հավերժության վկայագիրն է:

Մայիսի 28-ով փաստագրվեց Հայոց առաջին անկախ Հանրապետության ծնունդը, որը եւ  կանխատեսեց հայ ժողովրդի ապագան: Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ թեեւ Առաջին անկախ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա գոյության փաստն արդեն ապացույց էր հայ ազգի ազատ ապրելու վճռականության:

*

*