Թերահավատորեն եմ վերաբերվում ցանկացած հարցման. Ռուստամյանը` վարչապետի վարկանիշի մասին

Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հարցմանը, նշեց․․․
rustamyan

yerkir.am— Այսօր Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, անցկացրած հարցումների արդյունքներն ամփոփելով, նշել է, որ հիմա ՀՀ նախագահի աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, քան վարչապետինը: Նախագահի վարկանիշը բարձրացել է, իսկ վարչապետինը` ընկել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հարցմանը, նշեց, որ միշտ թերահավատորեն է վերաբերվում ցանկացած հարցման:

Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է` հարցումը պատվիրված է նախագահի կողմից: Նա պատասխանեց` ոչ:

Դիտարկմանը` գուցե քաղաքական առումով հող է նախապատրաստվում, պատգամավորն արձագանքեց. «Ես որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում այստեղ, ի՞նչ հող պետք է նախապատրաստեն, այն էլ` հարցումներով: Ինչո՞ւ, հարցումներո՞վ են հող նախապատրաստում: Հող նախապատրաստում են գործողություններով, գործընթացներով, որոնք իրենց հունով ընթանում են»:

«Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությունն արդյո՞ք նրա վարկանիշի վրա կարող էր ազդել» հարցին էլ Ռուստամյանը պատասխանեց, որ չի ընդունում այդ դիտարկումը և կարծում է` ընդհակառակը, շատ ավելի լուրջ և մոնոտոն աճող ցուցանիշներ է ցույց տվել կառավարությունը:

Մանրամասները՝ այստեղ։

 

*

*