Բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախևառաջ կարգերը փոխել․ Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստում։
armen-rustamyan

yerkir.am— ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ.

«Մեր դիրքորոշումը Ձեզ առաջադրելու հետ կապված հիմնավորված է ոչ միայն նրանով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ իրավաքաղաքական հիմքերը՝ պայմանավորված ԱԺ ընտրություններին ՀՀԿ արձանագրած արդյունքներով և այն հանգամանքով, որ կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, այլև նախևառաջ նրանով, որ մենք միասին անցել ենք հուսադրող և մեր երկրի համար չափազանց բախտորոշ մի երկար ճանապարհ: Սակայն որ ամենակարևորն է, ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան կերտելու առաքելություն:

Մենք միասին լավագույն հիմքերն ենք ստեղծել արդար Հայաստան և միասնական ու պաշտպանված Արցախ ու Սփյուռք ունենալու համար:

Դրա ամենապերճախոս վկայություններից են՝ առավել ժողովրդավարական և ժամանակակից մեխանիզմներով օժտված խորհրդարանական համակարգի հիմնադրումը, որ հնարավորություն է ընձեռում արձանագրելու արդեն IV հանրապետության սկզբնավորման մասին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և Համահայկական հռչակագրի ընդունումը, Արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված արժանապատիվ և հայանպաստ բանակցությունների իրականացումը:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*