Ռուստամյանը՝ Բաբայանի եւ «Իգլայի» գործի մասին՝ «Ես չեմ բացառում…»

Քաղբանտարկյալ անվանել կամ նման հայտարություններ անել, կարծում եմ, շատ վաղաժամ է․․․
rustamyan-armen

yerkir.am- ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ քաղբանտարկյալ լինելու համար պետք է հինգ չափորոշիչի համապատասխանել: Այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ ՕՐՕ դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալության հիմքում շատերը տեսնում են քաղաքական դրդապատճառ, Դաշնակցությունն ինչպե՞ս է գնահատում նախընտրական շրջանում նման ձերբակալություններն ու իրադարձությունները, հատկապես, որ ՀՅԴ-ն ոչ վաղ անցյալում ունեցել է ձերբակալությունների փորձ, նա ասաց.

«Մեզ մոտ շատ ավելի տխուր փորձ է եղել, կուսակցություն է փակվել: Եթե ինչ-որ անձ հանցագործություն է կատարում և եթե կատարել է նախընտրական փուլում, ուրեմն այդ հանցագործության դեմ որևէ քայլ չպե՞տք է կատարվի, նա չպե՞տք է պատժվի: Մերը հստակ քաղաքական էր, որովհետև փակվեց կուսակցությունը: Եթե հանցագործություն է կատարվում, ժամանակահատվածը կապ չունի, պետք է պատժվի, ով էլ լինի»:

Ռուստամյանի խոսքով՝ Սամվել Բաբայանին իրենք ճանաչել են լավագույն հատկանիշներով՝ ազատագրական պայքարի ժամանակ:

«Ցավում եմ, որ նրա անունն այս պատմության մեջ կա, բայց  քանի օրենքով ուժի մեջ մտած դատավճիռ չկա, մենք պարտավոր ենք առաջնորդվել անմեղության կանխավարկածով: Բայց ես չեմ բացառում… Ասում են, որ ծուխն առանց կրակի չի լինում, ինչ-որ մի բան կա, բայց ի՞նչ կա, ես տեղյակ չեմ, քննություն է ընթանում, և քանի քննության տվյալները չկան, դրանց մասին խոսելն անլուրջ է»,- նշեց նա` հավելելով. «Քաղբանտարկյալ անվանել կամ նման հայտարություններ անել, կարծում եմ, շատ վաղաժամ է. քաղբանտարկյալ լինելու համար հինգ չափանիշ  է պետք»:

*

*