Մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի համախոհությամբ հասնենք մեկ միասնական նախագծի․ Ռուստամյան

Ցանկացած քննարկում, ի վերջո, կարևոր է, որովհետև մտքերի ազատ փոխանակում է տեղի ունենում․․․
armen--rustamyan-hyd2 (1)

Ցանկացած քննարկում, ի վերջո, կարևոր է , որովհետև մտքերի ազատ փոխանակում է տեղի ունենում, մանավանդ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին ընտրական օրենսգիրքն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումներին առաջին անգամ ներկայացել էր կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ով ակնարկել էր, որ կառավարությունը չի ընդունի ԱԺ հանձնաժողովի առաջարկները և կներկայացնի իր առաջարկները:

Ռուստամյանն ասաց, որ բոլոր հեղինակավոր կառույցները` այդ թվում Եվրոպայի խորհուրդը, պահանջում են, որ փոփոխությունները կատարենք համախոհությամբ: Ըստ դաշնակցականի` դրան չձգտել չի կարելի: «Մեր նպատակն ի սկզբանե եղել է դա` անել ամեն ինչ, որպեսզի համախոհությամբ հասնենք մեկ միասնական նախագծի»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*